Գործարար Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ։
Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։
Կարապետյանը վիճարկում է ԿԿՀ-ի որոշումը, որով 200 հազար դրամ տուգանվել էր կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։