Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը դիրք ա ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում.
Արբանյակային նկարները ցույց են տալիս, որ 2 դիրքերում ակնհայտ են զգալի ինժեներական աշխատանքներ։
— ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզի հետ համադրումը (1990թ. հրատարակություն) ցույց ա տալիս, որ հենակետը գտնվում ա Հայկական ԽՍՀ տարածքի խորքում՝ ~ 500 մ հեռավորության վրա, և Այգեպարից 900 մ հեռավորության վրա։
N.B. ԽՍՀՄ ԶՇ 1990թ. և 1976թ. (օգտագործվել է Բերքաբեր-Բաղանիս հատվածում) քարտեզները կարող են տարբերվել։
— Խորհրդային սահմանի «վերականգնումը» էս գծով կենթադրի ադրբեջանական ուժերի դուրսբերում։
Սակայն, չնայած հայտարարված «սահմանազատման» գործընթացին, Ադրբեջանն ընդլայնել և ամրացրել ա էս հենակետը։
— Բաքուն նաև ամրաշինական աշխատանքներ ա իրականացրել հարևան դիրքում, որը գտնվում ա խորհրդային սահմանի կողքին / վրա։
Google-ի մասնակի թարմացումը թույլ ա տալիս ավելի մանրամասն ֆիքսել ինժեներական աշխատանքները սահմանային դիրքի հատվածում։
Սա ՀՀ տարածքում գտնվող միակ դիրքը չի, որը Բաքուն ամրացրել ա Տավուշում սահմանազատմանը զուգահեռ / հետո»: