Թեհրանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Լոնդոնին ԱՄՆ–ի հարձակմանը մասնակցելու համար

https://arm.sputniknews.ru/20260727/tehrany-kvoch-e-arel-pataskhanatvutjan-entarkel-lvondvonin-amni-hardzakmany-masnakcelu-hamar-105098636.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_c93123a01b27378ab6b18398c65a3251.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, լոնդոն, թեհրան, ամն, ագրեսիա

իրանի իսլամական հանրապետություն, լոնդոն, թեհրան, ամն, ագրեսիա

Բաժանորդագրվել

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոնդոնի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը միջազգային իրավունքի խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իրանը տեղյակ է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել է Բրիտանիայի ռազմաբազաները, ուստի Լոնդոնը պետք է պատասխանատվություն կրի ԻԻՀ-ի դեմ ռազմական ագրեսիային հանցակից լինելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը թույլատրել է ԱՄՆ-ին շարունակել բրիտանական ավիաբազաների օգտագործումը՝ Իրանին այսպես կոչված «պաշտպանական» հարվածներ հասցնելու համար։

«Մենք տեղյակ ենք, որ 40 օր շարունակ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է բրիտանական ռազմաբազաները՝ Իրանի դեմ իր ռազմական գործողություններին օգնելու համար։ Այս հարցում Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հայտարարությունը փաստացի հանցակցության խոստովանություն և հաստատում է… Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար»,- հայտարարել է Բաղային։

Նա նաև հավելել է, որ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը միջազգային իրավունքի խախտում է, և Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի։

Leave a comment