«Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշկիանի հետ, սակայն պետք է հասկանալ, որ Իրանում վերջնական որոշում կայացնողը Գերագույն առաջնորդն է, իսկ նա շիա արմատական հոգևորական է»,- «FOX News»-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
– Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Իրանը ղեկավարվում է խելագար հոգևորականների կողմից, ովքեր իրենց կրոնի վերաբերյալ ծայրահեղական և ապոկալիպտիկ պատկերացումներ ունեն։ Այդ մարդիկ երբեք չպետք է միջուկային զենք ունենան։
– Պատկերացրեք Հյուսիսային Կորեան, բայց Մերձավոր Արևելքում։ Դա աղետալի կլիներ աշխարհի համար։ Դուք չէիք վճարի 6 դոլար (կամ որքան էլ որ արժե դիզվառելիքն այս պահին), այլ կվճարեիք դրա եռապատիկը։
– Մենք պաշտպանական համաձայնագիր ունենք Սաուդյան Արաբիայի հետ։ Մենք մտադիր ենք կատարել դրանով ստանձնած մեր պարտավորությունները։ Մենք աշխատում ենք պարզել՝ արդյոք հնարավոր է կարգավորել իրավիճակը, բայց ի վերջո, եթե հարցը սրվի, ԱՄՆ-ն միշտ կկանգնի Սաուդյան Արաբիայի կողքին և կաջակցի նրանց։
– Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի անգամ թիրախավորվել են ամերիկյան առնչություն ունեցող նավեր. հավանաբար ոչ միտումնավոր, բայց, այնուամենայնիվ, դրանք թիրախավորվել են Ուկրաինայի կողմից։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Այդ խնդիրը պետք է լուծվի։ Մենք կարծում ենք, որ դա հիանալի գաղափար կլիներ՝ էներգետիկ ենթակառուցվածքների մասով հրադադար, որի դեպքում չեն թիրախավորվի ոչ Ուկրաինայի ենթակառուցվածքները, ոչ էլ ռուսական էներգակիրների մատակարարումները։
– Վիթկոֆֆն ու Քուշները հիանալի աշխատանք են կատարում։ Մարդիկ, որոնց հետ նրանք գործ ունեն, բարդ բնավորություն ունեն։
– Բայդենի վարչակազմը չափազանց շատ էր ցանկանում գործարք կնքել Իրանի հետ. նրանք չորս տարի շարունակ զիջումների գնացին՝ փորձելով համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն այդպես էլ չկարողացան դա անել։
– Եթե արհեստական բանականությունը (ԱԲ) վնաս է հասցնում, մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը դրանից։ Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ հետ մնալ ԱԲ-ի ոլորտում առաջատար դիրքերից, քանի որ դա անխուսափելիորեն տեղի է ունենալու։ Եվ քանի որ դա տեղի է ունենալու, մենք պետք է օգուտ քաղենք դրանից և լինենք առաջատարի դերում։
– Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նավթի գների արձանագրված աճի հիմնական մասը (որն այժմ կայունացել է) կապված է Սև ծովի, Ուկրաինայի ու Ռուսաստանի, ինչպես նաև Եմենի և հուսիների հետ։ Ամերիկայի մի շարք նախագահներ գիտակցել են Գրենլանդիայի աշխարհագրական կարևորությունը։ Թրամփն առաջին նախագահն է, ով այդ ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկել։
– Եթե արտակարգ իրավիճակի դեպքում չենք կարողանում օգտագործել մեր ռազմակայանը, ապա, անկեղծ ասած, ո՞րն է դաշինք [ՆԱՏՕ-ի մասին] ունենալու իմաստը։