Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել


Հուլիսի 26-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները 52-ամյա կնոջը ցույց են տվել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  

Նույն օրը մատուռի հարակից տարածքում փրկարարները ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու ցույց են տվել համապատասխան օգնություն և պատգարակով (մոտ 200 մ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։

Դիտումների քանակ5

Leave a comment