ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ Պուտինն ու Սի Ծինփինը կարող են օգտվել ամերիկյան զինանոցների սպառումից․ NYT

ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող են ԱՄՆ զինամթերքի պաշարների կրճատումը, որը, The New York Times-ի տվյալներով, պայմանավորված է Իրանի դեմ պատերազմի ընթացքում դրանց սպառմամբ, ընկալել որպես ավելի վճռական քայլեր ձեռնարկելու հնարավորություն՝ Ուկրաինայի, Եվրոպայի և Թայվանի ուղղությամբ։

Պարբերականի փոխանցմամբ՝ նման գնահատականներ հնչում են նաև Չինաստանում։ Չինացի որոշ վերլուծաբաններ ԱՄՆ-ին բնութագրում են որպես «կաղացող հսկա»՝ պնդելով, որ զինամթերքի մեծածավալ ծախսը թուլացրել է ամերիկյան ռազմական հնարավորությունները և կարող է ազդել աշխարհում ուժերի հավասարակշռության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment