Հուլիսի 24-ին Աբովյանում ծեծի են ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, որն այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում։
ՆԳՆ-ից հայտնել են, որ Հուլիսի 25-ին ժամը 14:00-ին ՆԳՆ հաղորդում է ստացվել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին:
ՔԿ-ից էլ տեղեկացրել են, որ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:
«1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ»,-ասել է ՔԿ խոսնակը:
Ինքը՝ Ավետ Կոնջորյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ այս պահին իրեն շատ վատ է զգում և չի կարող հարցազրույց տալ։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ գետնին ընկած տղամարդուն հարվածում։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ վերջինս ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարազատ եղբայրն է։