Զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում անցկացվող սննդի փառատոնում, հաղորդել է CNN-ը։
Կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում, Սիեթլի հրշեջ ծառայությունը արձագանքել է Սիեթլի կենտրոնի մշակութային և զվարճանքի համալիրում կրակոցների մասին հաղորդագրությունների։
Դեպքի վայրում զոհվել է երկու մարդ, իսկ մի քանիսը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։
Սիեթլի քաղաքապետ Քեյթի Ուիլսոնը հայտարարության մեջ նշել է, որ ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի։