Զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում անցկացվող փառատոնի ժամանակ

Զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում անցկացվող սննդի փառատոնում, հաղորդել է CNN-ը։

Կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում, Սիեթլի հրշեջ ծառայությունը արձագանքել է Սիեթլի կենտրոնի մշակութային և զվարճանքի համալիրում կրակոցների մասին հաղորդագրությունների։

Դեպքի վայրում զոհվել է երկու մարդ, իսկ մի քանիսը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։

Սիեթլի քաղաքապետ Քեյթի Ուիլսոնը հայտարարության մեջ նշել է, որ ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի։

Leave a comment