Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են Toyota, Volkswagen և Lada մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները, մարելով Volkswagen-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։ Վթար-հրդեհի հետևանքով 3 անձ տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։