Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվել

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում այսօր ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. կրակը մարելուց հետո մեքենաներից մեկում հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին. Այգավան բնակավայրի կամրջի վրա բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 3 մոխրացած մարմին։ Երկու անձի տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվում է։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Leave a comment