Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՀ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական բազաների ուղղությամբ վերջին հարվածների ընթացքում իրանական զինված ուժերը ոչնչացրել են 11 ամերիկյան ինքնաթիռ և ուղղաթիռ։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Մոհեբին հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում ոչնչացվել են նաև 17 հետախուզական անօդաչու թռչող սարք, անգարում գտնվող մեկ F-15 կործանիչ, մեկ P-8 պարեկային ինքնաթիռ, մեկ C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռ և ութ լիցքավորող ինքնաթիռ։