Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն արդեն ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բոլոր առաջարկները, և Կիևի իշխանությունները գիտեն՝ ինչ պետք է անել։

Պեսկովը նաև անդրադարձել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ նշելով, որ Վաշինգտոնի մոտեցման մեջ «երկակիություն» է նկատվում։

«Մի կողմից՝ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է, որ, իբր, իրենք չգիտեն՝ ում են մատակարարում, որ մատակարարում են ՆԱՏՕ-ին, իսկ մնացածը իրենց գործը չէ», — ասել է Պեսկովը։

Leave a comment