https://arm.sputniknews.ru/20260726/putiny-stvoragrel-e-migrantneri-ekamutneri-nkatmamb-pahanjnery-khstacnvogh-orenq-105072298.html
Պուտինը ստորագրել է միգրանտների եկամուտների նկատմամբ պահանջները խստացնող օրենք
Պուտինը ստորագրել է միգրանտների եկամուտների նկատմամբ պահանջները խստացնող օրենք
Sputnik Արմենիա
Ռուսաստանում ներդրվում է միգրանտների եկամուտների վերահսկման մեխանիզմ։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T16:38+0400
2026-07-26T16:38+0400
2026-07-26T16:38+0400
օրենք
վլադիմիր պուտին
ռուսաստան
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027516_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b576d067a6d1a6c2adebdf3d7791a66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով օտարերկրյա աշխատողները պարտավորվում են ապահովել իրենց և իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների կենսապահովումը՝ առնվազն տվյալ տարածաշրջանի համար սահմանված կենսապահովման նվազագույնի՝ տարածաշրջանային գործակցով հաշվարկված չափով։Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։Օրենքով նաև ներդրվում է միգրանտների եկամուտների վերահսկման մեխանիզմ։ Հարկային մարմինները ՆԳ նախարարությանը կփոխանցեն օտարերկրյա քաղաքացիների եկամուտների վերաբերյալ տվյալներ օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների կտրվածքով, իսկ Ռուսաստանի Սոցիալական հիմնադրամը կտրամադրի նրանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տեղեկությունները։Եթե օտարերկրացու եկամուտները սահմանված նվազագույնից ցածր լինեն, նրա աշխատանքային պայմանագիրը կհամարվի դադարեցված, իսկ Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը կկրճատվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027516_117:0:1472:1016_1920x0_80_0_0_cb6e29f942e10bc8e76184797c3fe48b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օրենք, վլադիմիր պուտին, ռուսաստան, միգրանտ
օրենք, վլադիմիր պուտին, ռուսաստան, միգրանտ
Բաժանորդագրվել
Ռուսաստանում ներդրվում է միգրանտների եկամուտների վերահսկման մեխանիզմ։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով օտարերկրյա աշխատողները պարտավորվում են ապահովել իրենց և իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների կենսապահովումը՝ առնվազն տվյալ տարածաշրջանի համար սահմանված կենսապահովման նվազագույնի՝ տարածաշրջանային գործակցով հաշվարկված չափով։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Եթե օտարերկրացին աշխատում է միաժամանակ Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններում, հաշվարկը կատարվելու է այն տարածաշրջանի կենսապահովման նվազագույնի հիման վրա, որտեղ ամենաբարձրն է։ Միաժամանակ այդ չափը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում հաշվարկված միջին ամսական աշխատավարձը։
Օրենքով նաև ներդրվում է միգրանտների եկամուտների վերահսկման մեխանիզմ։ Հարկային մարմինները ՆԳ նախարարությանը կփոխանցեն օտարերկրյա քաղաքացիների եկամուտների վերաբերյալ տվյալներ օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների կտրվածքով, իսկ Ռուսաստանի Սոցիալական հիմնադրամը կտրամադրի նրանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տեղեկությունները։
Եթե օտարերկրացու եկամուտները սահմանված նվազագույնից ցածր լինեն, նրա աշխատանքային պայմանագիրը կհամարվի դադարեցված, իսկ Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը կկրճատվի։