Պուտինը ստորագրել է միգրանտների եկամուտների նկատմամբ պահանջները խստացնող օրենք

Բաժանորդագրվել

Ռուսաստանում ներդրվում է միգրանտների եկամուտների վերահսկման մեխանիզմ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով օտարերկրյա աշխատողները պարտավորվում են ապահովել իրենց և իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների կենսապահովումը՝ առնվազն տվյալ տարածաշրջանի համար սահմանված կենսապահովման նվազագույնի՝ տարածաշրջանային գործակցով հաշվարկված չափով։

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Եթե օտարերկրացին աշխատում է միաժամանակ Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններում, հաշվարկը կատարվելու է այն տարածաշրջանի կենսապահովման նվազագույնի հիման վրա, որտեղ ամենաբարձրն է։ Միաժամանակ այդ չափը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում հաշվարկված միջին ամսական աշխատավարձը։

Օրենքով նաև ներդրվում է միգրանտների եկամուտների վերահսկման մեխանիզմ։ Հարկային մարմինները ՆԳ նախարարությանը կփոխանցեն օտարերկրյա քաղաքացիների եկամուտների վերաբերյալ տվյալներ օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների կտրվածքով, իսկ Ռուսաստանի Սոցիալական հիմնադրամը կտրամադրի նրանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տեղեկությունները։

Եթե օտարերկրացու եկամուտները սահմանված նվազագույնից ցածր լինեն, նրա աշխատանքային պայմանագիրը կհամարվի դադարեցված, իսկ Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը կկրճատվի։

Leave a comment