https://arm.sputniknews.ru/20260726/hjusisajin-navatvormum-dzevavvorvel-e-anodachu-hamakargeri-arajin-gundy-mvoiseev-105070074.html
Հյուսիսային նավատորմում ձևավորվել է անօդաչու համակարգերի առաջին գունդը. Մոիսեև
Հյուսիսային նավատորմում ձևավորվել է անօդաչու համակարգերի առաջին գունդը. Մոիսեև
Sputnik Արմենիա
Ծովակալը նշել է, որ Ռուսաստանուն կկառուցվի առաջին ինքնավար նավը՝ 500 տոննա ջրատարողությամբ։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T15:46+0400
2026-07-26T15:46+0400
2026-07-26T15:46+0400
ռուսաստան
նավատորմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105067491_0:0:3168:1782_1920x0_80_0_0_a8341cd32bd4b22ecdb1833923a9cf0e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հյուսիսային նավատորմում ստեղծվել է անօդաչու համակարգերի առաջին գունդը, իսկ երկրորդը կլինի Խաղաղօվկիանոսյան նավատորմում 2027 թվականին, հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեևը։Ծովակալը հայտարարել է, որ Ռուսաստանը կկառուցի իր առաջին ինքնավարնավը՝ 500 տոննա ջրատարողությամբ։«Մենք ստեղծում ենք նավ, որը կարող է որոնել սուզանավեր և ստորջրյա օբյեկտներ։ Սա 500 տոննա քաշով անօդաչու նավ է, առաջին նման նավն է, որը հիմք կհանդիսանա անօդաչու համակարգերի հետագա զարգացման համար», – ասել է Մոիսեևը։Նա նաև նշել է, որ իրականացվում են նաև «Բուլավա» ծովային բալիստիկ հրթիռով զինված «Բորեյ» սուզանավի նորացնելու բոլոր ծրագրերը։ Այս սուզանավերը կծառայեն ռուսական պետությանը հաջորդ 30-40 տարիների ընթացքում։Բացի այդ, ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի խոսքով` «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի կրողն արդեն ընդգրկված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմում։2025 թվականի նոյեմբերին ջուր է իջեցվել «Խաբարովսկ» ատոմային սուզանավը, որը «Պոսեյդոն» միջուկային ստորջրյա համալիրի առաջին լիարժեք կրողն է։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային անօդաչու թռչող սարքերի մշակման մասին հայտարարել է 2018 թվականի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Նա նշել է, որ այս անօդաչու թռչող սարքերը կարող են զինված լինել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով, ինչը թույլ է տալիս դրանց հարվածել լայն շրջանակի թիրախների, այդ թվում՝ ավիակիրների խմբերի, ափամերձ ամրությունների և ենթակառուցվածքների։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105067491_179:0:2910:2048_1920x0_80_0_0_ede68e7b45a7d14346834a76c9c7e003.jpg.webp
ռուսաստան, նավատորմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, նավատորմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Ծովակալը նշել է, որ Ռուսաստանուն կկառուցվի առաջին ինքնավար նավը՝ 500 տոննա ջրատարողությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հյուսիսային նավատորմում ստեղծվել է անօդաչու համակարգերի առաջին գունդը, իսկ երկրորդը կլինի Խաղաղօվկիանոսյան նավատորմում 2027 թվականին, հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեևը։
«Մենք ստեղծել ենք անօդաչու համակարգերի գնդեր նավատորմի կառուցվածքում։ Հուլիսի 1-ին մենք Հյուսիսային նավատորմում ձևավորել ենք գունդ և այն ապահովել բոլոր անհրաժեշտ զենքերով… Հաջորդ տարի մենք կավարտենք այս նախագիծը Խաղաղօվկիանոսյան նավատորմում», – ասել է Մոիսեևը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
Ծովակալը հայտարարել է, որ Ռուսաստանը կկառուցի իր առաջին ինքնավարնավը՝ 500 տոննա ջրատարողությամբ։
«Մենք ստեղծում ենք նավ, որը կարող է որոնել սուզանավեր և ստորջրյա օբյեկտներ։ Սա 500 տոննա քաշով անօդաչու նավ է, առաջին նման նավն է, որը հիմք կհանդիսանա անօդաչու համակարգերի հետագա զարգացման համար», – ասել է Մոիսեևը։
Նա նաև նշել է, որ իրականացվում են նաև «Բուլավա» ծովային բալիստիկ հրթիռով զինված «Բորեյ» սուզանավի նորացնելու բոլոր ծրագրերը։ Այս սուզանավերը կծառայեն ռուսական պետությանը հաջորդ 30-40 տարիների ընթացքում։
Բացի այդ, ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի խոսքով` «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի կրողն արդեն ընդգրկված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմում։
2025 թվականի նոյեմբերին ջուր է իջեցվել «Խաբարովսկ» ատոմային սուզանավը, որը «Պոսեյդոն» միջուկային ստորջրյա համալիրի առաջին լիարժեք կրողն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային անօդաչու թռչող սարքերի մշակման մասին հայտարարել է 2018 թվականի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Նա նշել է, որ այս անօդաչու թռչող սարքերը կարող են զինված լինել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով, ինչը թույլ է տալիս դրանց հարվածել լայն շրջանակի թիրախների, այդ թվում՝ ավիակիրների խմբերի, ափամերձ ամրությունների և ենթակառուցվածքների։