220 հազար մարդ է տարհանվել Ֆրանսիայի հարավ-արևմուտքից անտառային հրդեհների պատճառով

Բաժանորդագրվել

Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ այս ամառ Ֆրանսիայում գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ թվով հրդեհները։

Ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով Ժիրոնդ դեպարտամենտի պրեֆեկտուրայի հայտարարությանը, հայտնում են, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների տարածման պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220,000-ի։

Նշվում է, որ Ժիրոնդում տեղի ունեցած զանգվածային հրդեհը, որը տարածվել է Արկաշոնի ծոցի շրջակայքում և մոտենում է Բորդո քաղաքին, ընդգրկում է դեպարտամենտի 42,000 հեկտար տարածք։ Աննորմալ շոգի պատճառով Ֆրանսիայի անտառները հայտնվել են կրակի ճիրաններում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ այս ամառ Ֆրանսիայում գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ թվով հրդեհները։

Leave a comment