Իրանի հայ համայնքն աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Տեսանյութեր
Պաշտոնական

Իրանի հայ համայնքն աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

Իրանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, լրատվական և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել Գագիկ Ծառուկյանին ուղղված աջակցության և զորակցության հայտարարություններով, տեղեկացրել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

«Նրանք ընդգծում են, որ Իրանի քաղաքացի հանդիսացող 2 խարդախ գործարարների շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է ստվերի հայ-իրանական դարավոր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները։

 

Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների համոզմամբ՝ անհատների գործողությունները չեն կարող վտանգի տակ դնել այն ամուր կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Հայաստանի և Իրանի միջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային ու մարդկային մակարդակներում»,- գրել է Տոնոյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ 

Leave a comment