Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման պաշտոնական լուսանկարման արարողության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ուր պետք է փախչի, մեզանից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Արարողության ժամանակ Հայաստանի վարչապետը կանգնած է եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: