Ինչո՞ւ է հայ թենիսիստների համար դժվար մեծ նվաճումների հասնելը. մարզիչը գաղտնիք է բացում

https://arm.sputniknews.ru/20260725/inchu-e-haj-tenisistneri-hamar-dzhvar-mets-nvatshumneri-hasnely-marzichy-gaghtniq-e-bacum-105026308.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Թենիսում տաղանդներ միշտ ենք ունեցել, սակայն մեծ նվաճումների հասնելը հեշտ չէ. Վահե Ավետիսյան

Sputnik Արմենիա

Թենիսում տաղանդներ միշտ ենք ունեցել, սակայն մեծ նվաճումների հասնելը հեշտ չէ. Վահե Ավետիսյան

2026-07-25T16:11+0400

true

PT28M26S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105029052_139:0:1099:720_1920x0_80_0_0_9eeda6ba5f25a1bca27540ce9b3a4b48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, թենիս, թենիսի կորտեր, հայաստան, մարզիչ, видео

տեսանյութեր, տեսանյութ, թենիս, թենիսի կորտեր, հայաստան, մարզիչ, видео

Բաժանորդագրվել

Մեր հավաքականը հաջորդ տարի հանդես է գալու արդեն 3–րդ ենթախմբում։

Մենք միշտ էլ ունեցել են տաղանդավոր ու խոստումնալից թենիսիստներ, բայց այս մարզաձևում մեծ նվաճումների հասնելը շատ դժվար է: Sputnik Արմենիայի հետզրույցում այս մասին ասաց Հայաստանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ` Վահե Ավետիսյանը։

Նա նշեց, որ մենապայքարային ձևերում հայ մարզիկները միշտ էլ հաջողակ են եղել, թենիսում էլ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների, բայց այս մարզաձևում մեծ հաջողություններն իրենց գաղտնիքն ունեն։

«Թենիսում մեծ հաջողությունների հասնելու համար մեծ ներդրումներ են հարկավոր։ Չէ՞ որ այս մարզաձևում մարզիկը ոչ թե ֆինանսավորվում է, այլ ֆինանսավորում։ Հենց թենիսիստն է վճարում մարզչին, նրա օգնականին, բժշկին։ Դրա համար գումարներ են հարկավոր։ Այսինքն, եթե կարիերայի նախնական փուլում մարզիկը ֆինանսապես ուժեղ հովանավոր չունեցավ, մեղմ ասած` չի կարող հանդես գալ բարձրակարգ մրցումներում, որովհետև հարկավոր է վճարել ինքնաթիռի տոմսերի համար, տարբեր քաղաքներում կացության համար, վերջապես սնվելու ու մարզվելու համար։ Մենք ունեցել ենք ու ունենք տաղանդավոր թենիսիստներ, բայց այս մարզաձևում շատ բարձր «թռչելը» շատ դժվար է», – նշեց Ավետիսյանը։

Նշենք, որ Հայաստանի թենիսի հավաքականը կարողացավ վերելքով հանդես գալ Դևիսի գավաթի խաղարկության ենթախմբում` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 18–19 տարեկան թենիսիստները հավաքականի կազմում ցույց տվեցին բավականին հասուն խաղ, հաղթելու մեծ ցանկություն ու հասան իրենց նպատակին։ Մեր հավաքականը հաջորդ տարի հանդես է գալու արդեն 3–րդ ենթախմբում։

Leave a comment