https://arm.sputniknews.ru/20260725/inchu-e-haj-tenisistneri-hamar-dzhvar-mets-nvatshumneri-hasnely-marzichy-gaghtniq-e-bacum-105026308.html
Ինչո՞ւ է հայ թենիսիստների համար դժվար մեծ նվաճումների հասնելը. մարզիչը գաղտնիք է բացում
Ինչո՞ւ է հայ թենիսիստների համար դժվար մեծ նվաճումների հասնելը. մարզիչը գաղտնիք է բացում
Sputnik Արմենիա
Մեր հավաքականը հաջորդ տարի հանդես է գալու արդեն 3–րդ ենթախմբում։ 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T16:11+0400
2026-07-25T16:11+0400
2026-07-25T16:19+0400
տեսանյութեր
տեսանյութ
թենիս
թենիսի կորտեր
հայաստան
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105029052_0:0:1281:720_1920x0_80_0_0_5a7607e2242bef8820429de78b7be795.jpg.webp
Մենք միշտ էլ ունեցել են տաղանդավոր ու խոստումնալից թենիսիստներ, բայց այս մարզաձևում մեծ նվաճումների հասնելը շատ դժվար է: Sputnik Արմենիայի հետզրույցում այս մասին ասաց Հայաստանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ` Վահե Ավետիսյանը։Նա նշեց, որ մենապայքարային ձևերում հայ մարզիկները միշտ էլ հաջողակ են եղել, թենիսում էլ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների, բայց այս մարզաձևում մեծ հաջողություններն իրենց գաղտնիքն ունեն։Նշենք, որ Հայաստանի թենիսի հավաքականը կարողացավ վերելքով հանդես գալ Դևիսի գավաթի խաղարկության ենթախմբում` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 18–19 տարեկան թենիսիստները հավաքականի կազմում ցույց տվեցին բավականին հասուն խաղ, հաղթելու մեծ ցանկություն ու հասան իրենց նպատակին։ Մեր հավաքականը հաջորդ տարի հանդես է գալու արդեն 3–րդ ենթախմբում։
2026
Լուրեր
am_HY
Թենիսում տաղանդներ միշտ ենք ունեցել, սակայն մեծ նվաճումների հասնելը հեշտ չէ. Վահե Ավետիսյան
Sputnik Արմենիա
Թենիսում տաղանդներ միշտ ենք ունեցել, սակայն մեծ նվաճումների հասնելը հեշտ չէ. Վահե Ավետիսյան
2026-07-25T16:11+0400
true
PT28M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105029052_139:0:1099:720_1920x0_80_0_0_9eeda6ba5f25a1bca27540ce9b3a4b48.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, թենիս, թենիսի կորտեր, հայաստան, մարզիչ, видео
տեսանյութեր, տեսանյութ, թենիս, թենիսի կորտեր, հայաստան, մարզիչ, видео
Մեր հավաքականը հաջորդ տարի հանդես է գալու արդեն 3–րդ ենթախմբում։
Նա նշեց, որ մենապայքարային ձևերում հայ մարզիկները միշտ էլ հաջողակ են եղել, թենիսում էլ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների, բայց այս մարզաձևում մեծ հաջողություններն իրենց գաղտնիքն ունեն։
«Թենիսում մեծ հաջողությունների հասնելու համար մեծ ներդրումներ են հարկավոր։ Չէ՞ որ այս մարզաձևում մարզիկը ոչ թե ֆինանսավորվում է, այլ ֆինանսավորում։ Հենց թենիսիստն է վճարում մարզչին, նրա օգնականին, բժշկին։ Դրա համար գումարներ են հարկավոր։ Այսինքն, եթե կարիերայի նախնական փուլում մարզիկը ֆինանսապես ուժեղ հովանավոր չունեցավ, մեղմ ասած` չի կարող հանդես գալ բարձրակարգ մրցումներում, որովհետև հարկավոր է վճարել ինքնաթիռի տոմսերի համար, տարբեր քաղաքներում կացության համար, վերջապես սնվելու ու մարզվելու համար։ Մենք ունեցել ենք ու ունենք տաղանդավոր թենիսիստներ, բայց այս մարզաձևում շատ բարձր «թռչելը» շատ դժվար է», – նշեց Ավետիսյանը։