Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին. գլխավորն այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260725/ukrainaji-zinvats-uzheri-harvatsnery-rusastani-taratsashrjannerin-glkhavvorn-ajs-zhamin-105048369.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:0:1000:750_1920x0_80_0_0_36d44b8fd3be8fb2618b67e52d40a583.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Բաժանորդագրվել

Խերսոնին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ամենամեծ թվով զոհերը Զապորոժիեի մարզի հանգստի գոտուն հասցված հարվածների հետևանքով են:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ռոստովի մարզի վրա։ Դոնի Ռոստով քաղաքում 4 մարդ է տուժել, ևս մեկ բնակիչ վիրավորվել է մարզի Կրասնի Սուլինի շրջանում։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:

Անօդաչու թռչող սարքերի բեկորները մարզկենտրոնում վնասել են 2 բազմաբնակարան և 2 մասնավոր շենքեր, ինչպես նաև կառուցվող բարձրահարկեր, առևտրային և պահեստային տարածքներ: Հարձակման ենթարկված շենքերից մի քանիսում բռնկվել են հրդեհներ, որոնք արդեն մարվել են:

Մարզի Կրասնի Սուլինի շրջանում վնասվել են «Նովոշախտինսկ» ավտոմոբիլային անցակետի ենթակառուցվածքն ու վարչական շենքը: Ազովի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով վնասվել է վարչական շենք, հրդեհվել առանձնատուն։ Այստեղ ևս կրակն արդեն մարվել է: Մյասնիկովի շրջանում մասնակի վնասվել են առևտրային օբյեկտներ։

Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել, հրդեհներ են բռնկվել, փողոցներում ավերածություններ կան։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի առևտրային օբյեկտին, տուժել է 2 մարդ:

Ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։

Այսօրվա ամենադաժան հարձակումը գրանցվել է Զապորոժիեի մարզի տուրիստական հաստատությունների վրա: Մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել է 8 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի զոհվելու մասին։

Եվս 1 մարդ էլ զոհվել է Խերսոնի մարզում, վիրավորվել է 7 մարդ:

Leave a comment