Ուկրաինայի կողմից Զապորոժիեում հարվածի հետևանքով կյանքից զրկվել են 2 երեխա և 6 մեծահասակ

Ռուսաստանի Դաշնության Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի քաղաքային շրջանի Կիրիլիվկա բնակավայրի վրա հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։

«Երեկ երեկոյան Մելիտոպոլի քաղաքային շրջանի Կիրիլիվկա գյուղի զբոսաշրջային ճամբարները ենթարկվել են թշնամու ահաբեկչական հարձակման։ Այս պահին հայտնի է 14 վիրավորի մասին, այդ թվում՝ երեք երեխայի։ Զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա», – գրել է նա։

Leave a comment