ԱՄՆ-ը սխալմամբ հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող գազատար տանկերին. IRIB

Իրանական պետական IRIB հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը սխալմամբ երկու հրթիռ են արձակել հեղուկացված նավթային գազ (LPG) տեղափոխող տանկերի ուղղությամբ, երբ այն Օմանի ծոցից մուտք էր գործում Պարսից ծոց՝ Հորմուզի նեղուցով։

Հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակման պատճառը հետախուզական տվյալների սխալ գնահատումն էր։ Նշվում է, որ ամերիկյան կողմը ենթադրել էր, թե նավը տեղափոխում է իրանական գազ, ինչի հետևանքով իրականացվել է հրթիռային հարված։

Հաղորդման մեջ այլ մանրամասներ, ինչպես նաև հնարավոր վնասների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment