Սաուդյան Արաբիայում նավթային «Saudi Aramco» ընկերության օբյեկտները ենթարկվել են անօդաչու թռչող սարքի և հրթիռային զանգվածային հարձակման, գրել են ԶԼՄ-ները։
Հրդեհներ են հայտնաբերվել Ջիդդայի և Ջիզանի շրջանների նավթային ենթակառուցվածքների օբյեկտներում, հարվածներ են հասցվել Յանբուի օբյեկտներին:
Հրթիռները ենթադրաբար արձակվել են Եմենի «Անսար Ալլահ» (Հուսիթներ) շարժման կողմից վերահսկվող տարածքից: Հարձակման պատճառով Ռիադի և Ջիդդայի օդանավակայաններում օդային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է: