Սուբվենցիոն ծրագրերի շինարարությունը՝ տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում հուլիսի 24-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:


 


Տեսչականից հայտնում են՝ նիստին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:


 


Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակին առնչվող տասնյակ առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին, վերահսկողական գործառույթների իրականացմանն ու ընթացիկ այլ խնդիրներին:


 


 


Քննարկումների առանցքում և առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների որակի, տեխնիկական հսկողության, ինչպես նաև սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող հարցերը:


 


Օրակարգային մյուս կարևոր թեման վերաբերել է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների լիցենզավորման գործընթացին և այդ ոլորտում առկա վերահսկողությանը:


 


Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշոր արտադրական, հասարակական նշանակության օբյեկտների, ինչպես նաև ավտոգազալիցքավորման և բենզալցակայանների նկատմամբ իրականացված ընթացիկ ստուգումների արդյունքներին: Ընդգծվել է, որ նշված ոլորտներում իրականացվող աշխատանքների պարբերական ընթացքը մշտապես գտնվում է Տեսչական մարմնի անմիջական դիտակետում:


 


Ամփոփելով աշխատանքային նիստը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, կարևորելով կառույցի գործունեության արդյունավետության, պատասխանատվության և վերահսկողության աստիճանի հետևողական բարձրացումը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք կոնկրետ հանձնարարականներ:


 

Դիտումների քանակ7

Leave a comment