Դաշտում գերակշռում են կարծրատիպերը. մասնագետը` ՀՀ–ում սոցիալական գովազդի մասին

Բաժանորդագրվել

Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատորի խոսքով` մեր երկրում պակասում են սոցիալական խնդիրներին առնչվող արշավները։

PR–ի լավ մասնագետի առաջնային գործիքը լրագրողների հետ առողջ կապերն են։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը՝ կարևորելով ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցության դերը:

Անդրադառնալով Հայաստանում PR ոլորտի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին՝ նա առանձնացրեց ֆինանսների պակասն ու կարծրատիպերը։

Գովազդային դաշտում օրենսդրական սահմանափակումների (ծխախոտ, ալկոհոլ, շահումով խաղեր) և PR մասնագետի դերի մասին խոսելիս նա նշեց, որ որակյալ մասնագետը միշտ կարողանում է օրենքի սահմաններում գտնել կրեատիվ լուծումներ:

Ինչ վերաբերում է գովազդային արշավների ազդեցությանը, ապա, նրա խոսքով, գովազդը միայն վաճառք չէ, այլև իմիջ։ Գրիգորյանն առանձնահատուկ ընդգծեց սոցիալական գովազդի կարևորությունը։

«Մեր երկրում պակասում են սոցիալական խնդիրներին առնչվող արշավները»,– ասաց նա։

Մինչդեռ, ըստ մասնագետի, ճիշտ հաշվարկված գաղափարները կարող են բազմապատկել ցանկալի արդյունքը:

Leave a comment