Արևմուտքին պետք է, որ ռուսը տարածաշրջանից հեռանա, իսկ հայ կլինի, թե ոչ… Բագրատ Եսայան

https://arm.sputniknews.ru/20260724/arevmutqin-petq-e-vor-rusy-taratsashrjanic-herana-isk-haj-klini-te-voch-bagrat-esajan-105021994.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105021665_265:0:1705:1080_1920x0_80_0_0_cae6f17bf780e03dfe18b90fef351f2e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, տարածաշրջան , եվրոպա, արևմուտք, տեսանյութեր, բագրատ եսայան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео

հայաստան, ռուսաստան, տարածաշրջան , եվրոպա, արևմուտք, տեսանյութեր, բագրատ եսայան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео

Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է արտահայտվեր ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ ռազմական և պայմանագրային պարտավորություններով։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության հարցում արևմտյան երկրների ռազմական աջակցության վերաբերյալ սպասումներին։

Եսայանը համեմատական է անցկացնում Ուկրաինայի հետ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը, չնայած ցուցաբերած աջակցությանը, չի մասնակցել պատերազմին սեփական զինված ուժերով և թույլ է տվել, որ մարտական գործողությունների հիմնական բեռը կրի Ուկրաինան։

«Ընդամենը մի հարց. արդեն չորս տարի Ուկրաինան, որը դուրս եկավ Ռուսաստանի դեմ, այսինքն՝ Արևմուտքն այնքան սրեց, հարցը, որ Զբիգնև Բժեզինսկու հայտնի տեսությանը համահունչ` Ուկրաինան դարձրեց հակաՌուսաստան և ռազմական հակամարտություն հրահրվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ մի ներքաշեք Ուկրաինային էս ամեն ինչի մեջ, մի՛ ներքաշեք դեպի ՆԱՏՕ․․․ չորս տարուց ավել ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է: Ինչո՞վ են օգնել. ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի քանի՞ զինվորական է զոհվել: Պաշտոնապես էս երկրները զորքե՞ր են մտցրել, թե՞ ուղղակի ասում են՝ դե լավ, ուկրաինացիները ոչինչ, թող գնան զոհվեն, մեկ է՝ ռուսը ռուսի դեմ է կռվում: Նրանց համար ռուսը ռուս է, ուկրաինացին ռուս է, հայը ռուս է, ռուսական կայսրության մեջ մտնող բոլոր նախկին ժողովուրդները նրանց համար ռուս են»,-ասում է Եսայանը:

Նա չի հավատում այն պնդումներին, թե եվրոպական երկրները ռազմական ճանապարհով կպաշտպանեն Հայաստանը։

«Հիմա նույն վիճակում մենք ենք, երբ որ էդ ակնհայտ ապուշությունը դուրս են տալիս, որ եվրոպացիները կգան, մեզ կպաշտպանեն: Եթե վտանգը կա, որ մեր վրա կարող են հարձակվել, 50-հազարանոց ֆրանսիական կամ ամերիկյան կոնտինգենտը թող բերեն, տեղակայեն Հայաստանի տարածքում, պայմանագիր կնքեն, որ սուվերեն տարածքի դեմ ցանկացած ոտնձգություն նշանակում է պատերազմ հայտարարել նաև Ֆրանսիային, ես միգուցե սկսեմ մտածել՝ հավատա՞լ, թե՞ չհավատալ դրան»,-հավելեց ՀՅԴ անդամը։

Եսայանի կարծիքով՝ Ֆրանսիայի և եվրոպական երկրների հիմնական նպատակը տարածաշրջանից Ռուսաստանի ազդեցության դուրս մղումն է, իսկ Հայաստանի ճակատագիրը, նրա գնահատմամբ, նրանց համար առաջնային խնդիրը չէ։

«Նրանց համար էականը մի բան է. էս տարածաշրջանից ռուսը պետք է հեռանա: Թե էս տարածաշրջանում հայ կլինի՞, թե՞ չի լինի…»

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment