https://arm.sputniknews.ru/20260724/arevmutqin-petq-e-vor-rusy-taratsashrjanic-herana-isk-haj-klini-te-voch-bagrat-esajan-105021994.html
Արևմուտքին պետք է, որ ռուսը տարածաշրջանից հեռանա, իսկ հայ կլինի, թե ոչ… Բագրատ Եսայան
Արևմուտքին պետք է, որ ռուսը տարածաշրջանից հեռանա, իսկ հայ կլինի, թե ոչ… Բագրատ Եսայան
Sputnik Արմենիա
Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է արտահայտվեր ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ ռազմական և պայմանագրային… 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T21:10+0400
2026-07-24T21:10+0400
2026-07-24T21:10+0400
հայաստան
ռուսաստան
տարածաշրջան
եվրոպա
արևմուտք
տեսանյութեր
բագրատ եսայան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105021665_0:0:1920:1080_1920x0_80_0_0_89f6484e858e5a9cd9e424ce4729462a.jpg.webp
Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է արտահայտվեր ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ ռազմական և պայմանագրային պարտավորություններով։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության հարցում արևմտյան երկրների ռազմական աջակցության վերաբերյալ սպասումներին։Եսայանը համեմատական է անցկացնում Ուկրաինայի հետ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը, չնայած ցուցաբերած աջակցությանը, չի մասնակցել պատերազմին սեփական զինված ուժերով և թույլ է տվել, որ մարտական գործողությունների հիմնական բեռը կրի Ուկրաինան։«Ընդամենը մի հարց. արդեն չորս տարի Ուկրաինան, որը դուրս եկավ Ռուսաստանի դեմ, այսինքն՝ Արևմուտքն այնքան սրեց, հարցը, որ Զբիգնև Բժեզինսկու հայտնի տեսությանը համահունչ` Ուկրաինան դարձրեց հակաՌուսաստան և ռազմական հակամարտություն հրահրվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ մի ներքաշեք Ուկրաինային էս ամեն ինչի մեջ, մի՛ ներքաշեք դեպի ՆԱՏՕ․․․ չորս տարուց ավել ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է: Ինչո՞վ են օգնել. ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի քանի՞ զինվորական է զոհվել: Պաշտոնապես էս երկրները զորքե՞ր են մտցրել, թե՞ ուղղակի ասում են՝ դե լավ, ուկրաինացիները ոչինչ, թող գնան զոհվեն, մեկ է՝ ռուսը ռուսի դեմ է կռվում: Նրանց համար ռուսը ռուս է, ուկրաինացին ռուս է, հայը ռուս է, ռուսական կայսրության մեջ մտնող բոլոր նախկին ժողովուրդները նրանց համար ռուս են»,-ասում է Եսայանը:Նա չի հավատում այն պնդումներին, թե եվրոպական երկրները ռազմական ճանապարհով կպաշտպանեն Հայաստանը։Եսայանի կարծիքով՝ Ֆրանսիայի և եվրոպական երկրների հիմնական նպատակը տարածաշրջանից Ռուսաստանի ազդեցության դուրս մղումն է, իսկ Հայաստանի ճակատագիրը, նրա գնահատմամբ, նրանց համար առաջնային խնդիրը չէ։«Նրանց համար էականը մի բան է. էս տարածաշրջանից ռուսը պետք է հեռանա: Թե էս տարածաշրջանում հայ կլինի՞, թե՞ չի լինի…»Մանրամասն՝ տեսանյութում։
եվրոպա
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105021665_265:0:1705:1080_1920x0_80_0_0_cae6f17bf780e03dfe18b90fef351f2e.jpg.webp
հայաստան, ռուսաստան, տարածաշրջան , եվրոպա, արևմուտք, տեսանյութեր, բագրատ եսայան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео
հայաստան, ռուսաստան, տարածաշրջան , եվրոպա, արևմուտք, տեսանյութեր, բագրատ եսայան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео
Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է արտահայտվեր ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ ռազմական և պայմանագրային պարտավորություններով։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության հարցում արևմտյան երկրների ռազմական աջակցության վերաբերյալ սպասումներին։
Եսայանը համեմատական է անցկացնում Ուկրաինայի հետ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը, չնայած ցուցաբերած աջակցությանը, չի մասնակցել պատերազմին սեփական զինված ուժերով և թույլ է տվել, որ մարտական գործողությունների հիմնական բեռը կրի Ուկրաինան։
«Ընդամենը մի հարց. արդեն չորս տարի Ուկրաինան, որը դուրս եկավ Ռուսաստանի դեմ, այսինքն՝ Արևմուտքն այնքան սրեց, հարցը, որ Զբիգնև Բժեզինսկու հայտնի տեսությանը համահունչ` Ուկրաինան դարձրեց հակաՌուսաստան և ռազմական հակամարտություն հրահրվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ մի ներքաշեք Ուկրաինային էս ամեն ինչի մեջ, մի՛ ներքաշեք դեպի ՆԱՏՕ․․․ չորս տարուց ավել ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է: Ինչո՞վ են օգնել. ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի քանի՞ զինվորական է զոհվել: Պաշտոնապես էս երկրները զորքե՞ր են մտցրել, թե՞ ուղղակի ասում են՝ դե լավ, ուկրաինացիները ոչինչ, թող գնան զոհվեն, մեկ է՝ ռուսը ռուսի դեմ է կռվում: Նրանց համար ռուսը ռուս է, ուկրաինացին ռուս է, հայը ռուս է, ռուսական կայսրության մեջ մտնող բոլոր նախկին ժողովուրդները նրանց համար ռուս են»,-ասում է Եսայանը:
Նա չի հավատում այն պնդումներին, թե եվրոպական երկրները ռազմական ճանապարհով կպաշտպանեն Հայաստանը։
«Հիմա նույն վիճակում մենք ենք, երբ որ էդ ակնհայտ ապուշությունը դուրս են տալիս, որ եվրոպացիները կգան, մեզ կպաշտպանեն: Եթե վտանգը կա, որ մեր վրա կարող են հարձակվել, 50-հազարանոց ֆրանսիական կամ ամերիկյան կոնտինգենտը թող բերեն, տեղակայեն Հայաստանի տարածքում, պայմանագիր կնքեն, որ սուվերեն տարածքի դեմ ցանկացած ոտնձգություն նշանակում է պատերազմ հայտարարել նաև Ֆրանսիային, ես միգուցե սկսեմ մտածել՝ հավատա՞լ, թե՞ չհավատալ դրան»,-հավելեց ՀՅԴ անդամը։
Եսայանի կարծիքով՝ Ֆրանսիայի և եվրոպական երկրների հիմնական նպատակը տարածաշրջանից Ռուսաստանի ազդեցության դուրս մղումն է, իսկ Հայաստանի ճակատագիրը, նրա գնահատմամբ, նրանց համար առաջնային խնդիրը չէ։
«Նրանց համար էականը մի բան է. էս տարածաշրջանից ռուսը պետք է հեռանա: Թե էս տարածաշրջանում հայ կլինի՞, թե՞ չի լինի…»
Մանրամասն՝ տեսանյութում։