Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին

Պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ավտոպատահար է տեղի ունեցել ՊՆ սանիտարական մեքենայի մասնակցությամբ։

«ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել են ՊՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ՝ Երասխ-Մեղրի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ սանիտարական ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր,վարորդին տեղափոխել էին հիվանդանոց։

Leave a comment