Պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ավտոպատահար է տեղի ունեցել ՊՆ սանիտարական մեքենայի մասնակցությամբ։
«ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել են ՊՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ՝ Երասխ-Մեղրի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ սանիտարական ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր,վարորդին տեղափոխել էին հիվանդանոց։