Իրանի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ երեք ռազմական օբյեկտների։
Հաղորդագրության համաձայն՝ թիրախ են դարձել Ալ-Ուդեյրի ռազմաբազայում գտնվող ամերիկյան պահեստները, ինչպես նաև Քեմփ Դոհա և Արիֆջան ռազմաբազաներում տեղակայված ամերիկյան զինվորականների դիրքերը։
Միևնույն ժամանակ, Իրանի պետական հեռուստառադիոն հրապարակել է արբանյակային լուսանկար, որը, ըստ իրանական կողմի, ցույց է տալիս Քուվեյթի Ալ-Սալամ ռազմաբազայում ամերիկյան ստորաբաժանումների տեղակայման շենքերին բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքները։