Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել

Քաղաքականություն

24.07.2026 | 16:55

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին ուրբաթ բանակցություններ են անցկացրել Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Պարսից ծոցում իրավիճակի ներկա  սրումը և վտանգի տակ դրված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմը ընդգծել է տարածաշրջանում կայունության, անվտանգության և անարգել նավարկության վերականգնման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ երկարատև համաձայնությունների արագ հասնելու կարևորությունը»,- ասվում է  հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում «քննարկվել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցեր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment