ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը

Քաղաքականություն

24.07.2026 | 14:00

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Կախեթի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է տարածաշրջանում Վրաստանի կառավարության պետական լիազոր ներկայացուցիչ Պլատոն Կալմախելիձեի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հարցեր։

«Վրաստանում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է շրջանում Վրաստանի կառավարության պետական լիազոր ներկայացուցիչ Պլատոն Կալմախելիձեի հետ: Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment