«Մի կողմից քաղաքական հարձակումներ են տեղի ունենում ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, զուգահեռ հարթության մեջ շատ ընդգծված ձևով Հայաստանում տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։ Սա, ի դեպ, տեղի է ունենում միջազգային հանրության լռության պայմաններում»,- Քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաստացի, հետընտրական ժամանակահատվածում չկա որևէ լուրջ հակազդեցություն։ Սրանով, ըստ էության, ցույց է տրվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նաև աշխարհաքաղաքական ֆոնը և կոնկրետ դերակատարների շահագրգռվածությունը։ Այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ, և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով շատ լուրջ ազդակ է նաև ներսի ու դրսի ներդնողների համար»,- նշեց նա։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության։