Այսօր ժամը 11։00-ի սահմաններում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ակտիվ մասնակից, նախնական տեղեկություններով՝ անունը Համլետ է։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։