Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. մահացածը ԵԿՄ անդամ է

https://arm.sputniknews.ru/20260723/nerqin-handi-dirqerum-avtvomeqenan-glvorvel-e-dzvory-mahacatsy-ekm-andam-e-104988833.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/119/55/1195569_93:0:1513:1065_1920x0_80_0_0_80adbe0c029c59f748ef15f5b8d753e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սյունիք, ավտովթար, ավտոմեքենա, զոհ, երկրապահ կամավորական միություն (եկմ)

սյունիք, ավտովթար, ավտոմեքենա, զոհ, երկրապահ կամավորական միություն (եկմ)

Բաժանորդագրվել

Մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից է։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը, կա մեկ զոհ, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այսօր` ժամը 11։00-ի սահմաններում։

«Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմինը»,–գրում է կայքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

Leave a comment