Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմնական խնդիրը միջնորդությունը չէ, այլ Վաշինգտոնի քաղաքականությունը։
Աբբաս Արաղչին այս մասին լրագրողներին ասել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի Թեհրան կատարած այցի ժամանակ։
«Ներկայումս մենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում միջնորդության հետ կապված խնդիր չունենք։ Խնդիրը Ամերիկայի մոտեցման մեջ է։ Այս մոտեցումը անտրամաբանական է, չափազանց հավակնոտ և գերիշխող։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան է տվել դրան», – հայտարարել է նախարարը։
Ըստ նրա, մինչև ԱՄՆ-ն չհասկանա, որ այլընտրանք չունի, քան հարգել Իրանի ժողովրդին և նրա ազգային շահերը, երկու երկրների միջև առաջընթացի հիմք չի լինի։