Ermenihaber. Ստամբուլում բռնկված հուժկու փոթորիկը մեծ վնաս է հասցրել քաղաքին։ Տարբեր թաղամասերում տապալվել են ծառեր, պոկվել՝ տապալվել, վնասվել՝ ավտոմեքենաներ։
Ուսքյուդարի ափամերձ հատվածում ալիքների բարձրացման հետ մեկտեղ քամին պոկել է վրանի մի հատված և շպրտել այն քաղաքացիներից մեկի ուղղությամբ: Ֆաթիհում տապալված ծառը փակել է ճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Զեյթինբուրնու, Էսենլեր, Բահչելիևլեր և Բեյօղլու թաղամասերում շենքերի տանիքները փլուզվել և ընկել են փողոցները: Բեյքոզում ուժեղ քամին ստիպել է հանգստացողներին լքել լողափը, իսկ ավազամրրիկը բարդ իրավիճակ է ստեղծել փողոցային առևտրականների համար:
Մի շարք այլ շրջաններում բարձրացած փոշու ամպերի պատճառով կտրուկ վատացել է տեսանելիությունը: Բարձրահարկ շենքերի վերին հարկերն անհետացել են փոշու մեջ։
Իրականացվում են վնասների գնահատման և անվտանգության ապահովման աշխատանքներ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: