ՀՀ նախագահը պլանային հետազոտություն է անցել ԲԿ–ում. մանրամասներ

Բաժանորդագրվել

Բոլոր անհրաժեշտ հետազոտություններից հետո Վահագն Խաչատուրյանը լքել է բուժկենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ պլանային կանխարգելիչ հետազոտություն է անցել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Աննա Ղազարյանը։

«Բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ՀՀ նախագահը լքել է կլինիկան։ Վիճակը գնահատվում է նորմալ», – ասաց Ղազարյանը։

Նա հավելեց` նախագահը ստացիոնար բուժում չի ստացել և չի հոսպիտալացվել:

Նախագահի մամուլի ծառայությունից խոստացան պաշտոնական մեկնաբանություն տրամադրել, բայց հետո սկսեցին չպատասխանել մեր զանգերին:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Leave a comment