Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել նավթատար տանկեր։
Ըստ հաղորդագրության՝ նավը հրթիռակոծվել է Ալ-Շուկայք քաղաքից մոտ 70 ծովային մղոն հարավարևմուտք գտնվող հատվածում։
Հարձակման հետևանքով տանկերի վրա հրդեհ է բռնկվել, և անձնակազմը ներկայումս փորձում է մարել կրակը։ Այլ մանրամասներ կամ հնարավոր զոհերի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։