Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագիտական անձնակազմը Իրանից։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի կառավարության պաշտոնական կայքում։
«Անվտանգության իրավիճակի պատճառով բրիտանական անձնակազմը ժամանակավորապես դուրս է բերվել Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար»,- ասվում է հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը նաև խորհուրդ է տվել չմեկնել Իրան՝ նշելով, որ բրիտանացի քաղաքացիները և բրիտանա-իրանական կրկնակի քաղաքացիություն ունեցողները բախվում են ձերբակալման, հարցաքննության կամ կալանքի զգալի ռիսկի։