ԵՄ-ն բացառություն կանի Հունաստանի համար նախքան նոր հակառուսական պատժամիջոցները․ FT

Եվրոպական միությունը բացառություն կանի Հունաստանի համար նախքան նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանելը, գրել է «Financial Times»-ը։

Համաձայնագիրը թույլ կտա հունական ընկերություններին առնվազն ևս 12 ամիս տեղափոխել ռուսական հեղուկացված բնական գազ երրորդ երկրներ՝ երկարաձգման հնարավորությամբ։

Հունաստանը դեմ է արտահայտվել նոր պատժամիջոցներին, քանի որ Եվրահանձնաժողովի կողմից ռուսական հեղուկացված բնական գազի առաքումների վրա արգելքը կարող է ազդել միլիարդատեր Գեորգի Պրոկոպիուին պատկանող «Դինագաս» նավագնացության ընկերության վրա։

Leave a comment