Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է Համադ թագավորի անվան՝ համակեցության և հանդուրժողականության խթանմանն ուղղված մրցանակի հայտերի ընդունման մասին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մրցանակը շնորհվում է այն գործերին և նախաձեռնություններին, որոնք շոշափելի ազդեցություն են ապահովում հետևյալ ուղղություններից մեկում կամ մի քանիսում.
-
տարբեր կրոնների, մշակույթների և համայնքների միջև փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և համագործակցության ամրապնդում, -
ատելության խոսքի, ծայրահեղականության, բռնության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքար, -
սոցիալական համախմբվածության, դրական փոխգործակցության և համակեցության խթանում, -
նորարարական մոդելների, քաղաքականությունների կամ լուծումների ներկայացում, որոնք կայուն են, ընդլայնման ներուժ ունեն կամ կարող են կիրառվել այլ համատեքստերում, -
կրթական, իրազեկման կամ համայնքային ծրագրերի մշակում, որոնք նպաստում են համակեցության և հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը։
Մասնակցության չափանիշների և դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://www.khaward.bh/EN/ պաշտոնական կայքում, ինչպես նաև կից ներկայացվող տեղեկատվական թերթիկում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ․ հոկտեմբերի 10-ն է։
Դիտումների քանակ5