Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում

Քաղաքականություն

22.07.2026 | 22:41

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ու Փարիզի քաղաքապետի միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարը քննարկել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում անցկացվելիք միջազգային միջոցառումների շրջանակում փոխգործակցությունը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, բնապահպանության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք կարևոր միջազգային միջոցառումներին, մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) և 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին և դրանց շրջանակներում համագործակցությանը։

Leave a comment