Մոշի բացառիկ օգտակար հատկությունները, ինչու՞ պետք է այն ներառել սննդակարգում, ու՞մ է հակացուցված

Մոշենու բացառիկ հատկությունները

K խմբի վիտամինների ենթատեսակները (K1, K2,K3, K4 և այլն) հայտնաբերվել են 1990թ.։ Առավել լավ են ուսունասիրված K1-ը` ֆիլլոխինոն, և K2-ը` մենախինոն։

Ֆիլլոխինոնը սինթեզվում է բույսերի տերևներում, այս վիտամինը ակտիվացնում է պրոտրոմբինի գոյացումը լյարդում, ինչի շնորհիվ կանխարգելվում է ներքին արյունահոսությունը։

Մենախինոնը գոյանում է մարդու և կենդանիների աղիներում օգտակար միկրոօրգանիզմների գործունեության շնորհիվ։

Բացի այդ, լյարդի բջիջներում տեղի է ունենում բարդ կենսաքիմիական ռեակցիա, որի հետևանքով ֆիլլոխինոնը (K1) փոխակերպվում է մենախինոնի (K2), ինչպես` օրինակ, բույսերի մեջ պարունակվող բետտա-կարոտինի` մարդու օրգանիզմում վերամշակվելու արդյունքում գոյանում (սինթեզվում) է A վիտամինը։

Այսպիսով, K1-ը գոյություն ունի միայն բուսական աշխարհում, իսկ K2-ը կարող է գոյանալ մարդու (կենդանիների) օրգանիզմում։

Ֆիլլոխինոնը և մենախինոնը չեն տրոհվում սննդամթերքի ջերմային մշակման ընթացքում, դրանք կարող են լուծվել և յուրացվել միայն ճարպային միջավայրում։

Ֆիլլոխինոնը կարգավորում է արյան մակարդելիությունը, այդ վիտամինի սակավության դեպքում նույնիսկ չնչին կտրվածքը կարող է առաջացնել մարդու կյանքի համար վտանգավոր արյունահոսություն։

Մենախինոնի ազդեցության ոլորտն անհամեմատ ավելի լայն է.

Մասնակցում է կալցիումի փոխանակման գործընթացի կարգավորմանը։

Նպաստում է կալցիումի տեղափոխմանը արյան միջոցով ոսկրային հյուսվածքի մեջ` «պեղելով» այն անոթների պատերի վրայից։

Անմիջականորեն ազդում է ոսկորների ամրության վրա` կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։

Կանխարգելում է աթերոսկլերոզի, ինսուլտի, ինֆարկտի զարգացմանը։

Հետևություն։ Մենախինոնը նպաստում է ոսկորների ամրության և անոթների պատերի առաձգականության պահպանմանը։

Կանխարգելում է կռճիկի ոսկրացումը։

Կարգավորելով կալցիումի փոխանակումը օրգանիզմում` K վիտամինը նպաստում է արյունաստեղծմանը, քանի որ կալցիումը խոչընդոտում է երկաթի յուրացմանը։

K խմբի վիտամինների սակավության դեպքում ախտորոշվում են`

հաճախ կրկնվող փորկապություն կամ լուծ,

արյունահոսող դժվար վերքեր կամ կապտուկներ,

արյունահոսություն քթից, ստամոքսից, աղիներից,

առատ, ցավերով ուղեկցվող դաշտան,

աշխատունակության կորուստ, հոգնածություն։

Հետաքրքիր է նկատել, որ մոշենուց ստացված պատրաստուկները կիրառվում են բոլոր վերոգրյալ ախտանիշների դեպքում։

K վիտամինի 1 օրվա պահանջարկը աճում է տարիքի հետ. 2 մկգ մինչև 6 ամսական երեխաների համար, 30 մկգ` 1-3 տարեկանում, 55-60 մկգ` 4-13 և 90 մկգ 19 տարեկանից հետո։

ԱՄՆ-ի գիտնականները կարծում են, որ 25 և ավելի բարձր տարիք ունեցող տղամարդկանց համար 1 օրվա անհրաժեշտ K վիտամինի չափաբաժինը 120 մկգ է։

Ռուտինը կվերցետին ֆլավոնոիդի գլիկոզիդ է, ունի P-վիտամինիային ակտիվություն։ Ռուտինը, ի տարբերություն K վիտամինի իջեցնում է արյան մակարդելիությունը, բարձրացնում է էրիթրոցիտների առաձգականությունը և իջեցնում արյունատար մազանոթների թափանցելիությունն ու բեկունությունը։ Օրգանիզմի 1 օրվա ռուտինի պահանջարկը մոտ 100 մգ է։

Առավել հետաքրքիր է հետևյալ իրողությունը. ռուտինը բուժում է այն հիվանդությունները, որոնց դեպքում հակացուցված է K1 վիտամինը վարիկոզ, թութք, թրոմբոֆլեբիտ։ Ռուտինը ուժեղացնում է C վիտամինի օգտակար ազդեցությունը։ Վերոգրյալ հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժշկի հետ։

Հակացուցում։ Հղիության առաջին եռամսյակ, դիսբակտերիոզ (դիսպեպսիա), գլխացավ։

Փորձնական եղանակով ապացուցված է, որ եթե օրվա ընթացքում ուտեք 30-40 մգ C վիտամին և 300-400 մգ ռուտին պարունակող սննդամթերք, ապա զգալիորեն կկարգավորվի արյան ճնշումը, իսկ հիպերտոնիայի կանխարգելման համար բավարար է C։P=8մգ։40 մգ փոխհարաբերակցությունը։

Leave a comment