ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավեր է ուղարկել մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) դեկտեմբերյան գագաթնաժողովին, որը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ը Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի Դորալ արվարձանում։
Այս մասին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք հրավիրել ենք նախագահ Պուտինին։ Հույս ունենք, որ նա կընդունի հրավերը»,- ընդգծել է Ռուբիոն։
G20-ի առաջնորդների հանդիպումը Մայամիում կարող է դառնալ միջազգային քաղաքականության առանցքային իրադարձություններից մեկը, հատկապես Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շարունակվող դիվանագիտական շփումների ֆոնին։