Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվել է՝ կողմերի չներկայանալու պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ Երևանյան խճուղու վրա, դիմակավորված անհայտ անձը ինքնաձիգից կրակ է բացել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի և քաղաքացի Արծրուն Գալստյանի ուղղությամբ։ Գրիգորյանն ու Աբրահամյանը մահացել են։
Այս փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ներկայումս այս գործով կա 2 մեղադրյալ՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք գտնվում են կալանքի տակ:
News.am