«Կոչնչացնենք կամուրջ կամ էլեկտրակայան»․ Թրամփի նախազգուշացումն Իրանին

Քաղաքականություն

«Կոչնչացնենք կամուրջ կամ էլեկտրակայան»․ Թրամփի նախազգուշացումն Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում հարձակվի որևէ նավի վրա, Միացյալ Նահանգները պատասխան հարված կհասցնի Իրանի ենթակառուցվածքներին։

«Այս պահից սկսած՝ ամեն անգամ, երբ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվի որևէ նավի վրա՝ հրթիռով, անօդաչու թռչող սարքով կամ ցանկացած այլ զենքով, Միացյալ Նահանգները կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Leave a comment