ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ Հորմուզի նեղուցում նավերի դեմ Իրանի կողմից իրականացվող յուրաքանչյուր հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատասխան հարված կհասցնի Իրանի ենթակառուցվածքներին։
Truth Social սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ եթե Իրանը հրթիռների, անօդաչու թռչող սարքերի կամ այլ զինատեսակների միջոցով հարված հասցնի որևէ նավի, ապա ԱՄՆ-ն կհարվածի և կկործանի Իրանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ Թեհրանի մերձակայքում կամ հենց մայրաքաղաքում գտնվող օբյեկտները։